top of page

Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան

  • 1 day ago
  • 1 min read

Նարեկ Կարապետյանը կարճ տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել.



«Մի տեսանյութի պատմություն. Աշնանը Ռուբեն Մխիթարյանի Գյումրիում կալանավորումից հետո , նրա տղան փոքրիկ Աշոտը երկար հարցուփորձ է արել թե ուր է հայրիկը: Ասել են գնացել է ուրիշ երկիր:


Ալիկ Ալեքսանյանը, հիշում եմ՝ իմացել էր, որ երեխան անհանգիստ է ու ճշտել էր սիրած խաղալիքը:


Այցելել էր ընկերոջ փոքրիկին անակնկալով...


Այսօր Ալիկի տղան՝ Բենը չգիտի թե ուր է հայրիկը, նրան ասել են որ հայրիկը Գյումիրում է, հարցնում է՝ երբ է գալու:


Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք, անձնական շատ պատմություններ:


Մեր այն հայրենակիցներին, ովքեր անսալով իշխանական քարոզչությանը երբեմն չեն գիտակցում՝ ինչ է կատարվում Հայաստանում, բացեք ձեր աչքերը.. բացեք ձեր աչքերը»։



 
 
1/2848
bottom of page