top of page

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

Oct 10
1 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել․


«Երևանն անհնար է չսիրել՝ իր պատմությամբ, անկրկնելի կոլորիտով ու մարդկանց ջերմությամբ։


Մեր Երևանը միշտ բաց է եղել աշխարհի առաջ, բայց երբեք չի կորցրել իր հայկական դիմագիծն ու ինքնությունը։ Այն պահպանել են հենց երևանցիները՝ իրենց սրտացավությամբ, աշխատասիրությամբ ու դժվար ժամանակները պատվով հաղթահարելու կամքով։


Երևանի 2808-ամյա պատմությունը հայերիս հպարտությունն է, իսկ ապագան՝ հենց մեր պատասխանատվությունը։


Երևանը միայն վայելելու համար չէ։ Սիրել նշանակում է նաև կարողանալ հոգ տանել, պահպանել ու շենացնել։


Մեր մայրաքաղաքն արժանի է մեծ մտածողության ու մեծ ծրագրերի։ Պետք է վերջ տալ ուրբանիստական տեռորին, պահպանել հին Երևանի հոգին և կառուցել ժամանակակից, կանաչ, տնտեսապես հզոր քաղաք, որտեղ հարմար է ապրել, աշխատել ու մեծացնել երեխաներին։


Մի բան անփոփոխ է՝ Երևանը պարզապես քաղաք չէ։ Այն եղել ու մնալու է համայն հայության մտքի, մշակույթի, ուժի ու մեծ փոփոխությունների կենտրոն։


Եվ Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու»։



 
 
1/2990
bottom of page