top of page

Հիմա էլ Ozon-ի վրա են հարձակվել․ 300 մարդ տարհանվել է Օրենբուրգում

  • 21 hours ago
  • 1 min read


Օրենբուրգի վրա անօդաչու թռչող սարքեր են հարձակվել, իսկ դրանց բեկորները ընկել են Ozone լոգիստիկ համալիրի տարածքում։ Քաղաքապետ Ալբերտ Յումադիլովի խոսքով՝ տուժածներ չկան։


«Այսօր մեր քաղաքը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով։ Մի քանի ԱԹՍ է խոցվել մեր արդյունաբերական օբյեկտների հատուկ տնտեսական գոտում։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Բեկորները ընկել են Ozon լոգիստիկ համալիրի տարածքում՝ առաջացնելով հրդեհ, որը արագորեն մարվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից», - հայտնել է նա։


Ozone-ի մամուլի ծառայությունը, իր հերթին, հայտնել է ընկերության լոգիստիկ կենտրոնի վնասի մասին Օրենբուրգի մարզում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու հետևանքով։


«Բոլոր համակարգերը նորմալ աշխատել են, և մենք րոպեների ընթացքում տարհանել ենք ավելի քան 300 աշխատակցի։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան», - ասվում է հայտարարության մեջ։



 
 
bottom of page