top of page

«Սա Ռուսաստանի ամենամեծ պարտությունն է, որը նաև մեր տարածաշրջանում կհանգեցնի փոփոխությունների». Սաակաշվիլի

Aug 20, 2025
1 min read

Վրաստանի նախկին նախագահ ՄիխեիլՍաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջումմեկնաբանել է Վաշինգտոնում ԱՄՆ ևՈւկրաինայի նախագահներ Թրամփի և Զելենսկու վերջերս կայացած հանդիպումը՝այն անվանելով «Զելենսկու հաղթանակ»։


«Աննախադեպ հանդիպման գլխավոր թեման Ուկրաինային ամերիկյան և եվրոպական ռազմական պաշտպանության երաշխիքների տրամադրումն էր, որոնց շուրջ համաձայնել են Թրամփն ու եվրոպացիները, իսկ դա նշանակում է ստանալ պաշտպանություն՝ նման ՆԱՏՕ-ի դաշինքի մասին պայմանագրի 5-րդ հոդվածին։


Պուտինը համաձայնվել է հանդիպել Զելենսկու հետ, իսկ իրականում նա այլընտրանք չունի, քանի որ Ռուսաստանի բյուջեն պատմության մեջ ամենամեծ դեֆիցիտն ունի։ Ռուսները ոչ միայն չեն կարող անցնել հարձակման ռազմաճակատում, այլև Ուկրաինան է անցել հարձակման։ Պուտինը պարզապես ձգտում է թույլ չտալ, որ պատերազմի ավարտը նման լինի իր պարտությանը։


Սակայն սա ամեն դեպքում Ռուսաստանի ամենամեծ պարտությունն է 100 տարվա մեջ, որն անխուսափելիորեն կհանգեցնի մեծ փոփոխությունների նաև մեր տարածաշրջանում»,- գրել է Սաակաշվիլին։

 
 
1/2990
bottom of page