«Մայրիկներն Իրական Հայաստանի ծանրակշիռ գործոն են»․ Նիկոլ Փաշինյան
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 1 min read

«Մայրիկներն Իրական Հայաստանի՝ գնալով ավելի ծանրակշիռ դարձող գործոն են։ Հենց նրանք են, որ ռացիոնալությունը դարձնում են պետության կառավարման և կյանքի կազմակերպման ռազմավարություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ՝ Կառավարության նիստին, անդրադառնալով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, նա ասել էր, թե դրա իրական հեղինակը հենց ժողովուրդն է, հատկապես կանայք՝ ընտանիքների մայրիկները․ «Այո, «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակը մեր գերդաստանների մեծ մայրիկներն են։ Նրանք են, ովքեր գերդաստաններում ճաշն են եփում, բոլորին կերակրում և պահպանում են ընտանեկան միասնությունը։ Մենք պարզապես լսել ենք նրանց և այդ մտքերը վերաձևակերպել քաղաքական ծրագրի»։