top of page

Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»

Apr 23, 2024
1 min read

Հայկական կողմը  համաձայնել է «խաղաղության պայմանագրում» չներառել Լեռնային Ղարաբաղի մասին դրույթը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» գործոնն այլևս գոյություն չունի. հայկական կողմը համաձայնել է այն չներառել խաղաղության համաձայնագրում։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլևս չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 «Եթե նրանք կառչեն ինչ-ինչ «անկարևոր տերմիններից», ապա դա հստակ կնշանակի, որ  ցանկանում են օգտագործել այս ժամանակը,  ավելի շատ զինվել ու նորից հարձակվել մեր վրա, բայց մենք նրանց այդպիսի շանս չենք տա»,- ասել է Ալիևը։

1/2990
bottom of page