top of page

Նոր խուզարկություններ՝ Շիրակի մարզում, մարդկանց են բերման ենթարկում. մանրամասներ

May 8
1 min read


Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվում։ Ըստ լուրերի՝ իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։ Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։



«Նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»,- MediaHub-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։



Նա նաև հավելեց՝ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 
 
1/2990
bottom of page