top of page

Արդյո՞ք Աղազարյանն ու Զեյնալյանը վայր կդնեն մանդատները․ ըստ Ալեքսանյանի՝ վարույթից հետո կասեն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 18, 2024
  • 1 min read
ree

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի վերաբերյալ կարգապահական վարույթը դեռ քննվում է, տեղեկացրեց կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

«Ազատության» հարցին, թե քննության ավարտից հետո նրանք մանդատները հնարավո՞ր է վայր դնեն, Ալեքսանյանը պատասխանեց՝ վարույթից հետո կտեղեկացնեն։

Կիրակի օրը հայաստանյան մամուլը գրել էր, որ վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվել են կամ առաջիկայում պաշտոնները կլքեն մի շարք պաշտոնյաններ՝ մասնավորապես նշելով ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի անունները։

Մամուլը գրել էր նաև, որ իրենց պատգամավորական մանդատները վայր կդնեն «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը։

Արգիշտի Քյարամյանը վերջերս Ազգային ժողովում վեճի էր բռնվել ՔՊ-ական Աղազարյանի հետ։ Ըստ մամուլի՝ վեճաբանությունն առնչվում էր նաև Նարեկ Զեյնալյանի հետ։ Դեպքից օրեր անց Քյարամյանը հայտարարեց՝ ափսոսում է միջադեպի համար, պատրաստ է հանրությունից ներողություն խնդրել իր և Աղազարյանի միջև տեղի ունեցած սկանդալի համար։ Այդ վեճիառիթով կարգապահական վարույթներ են հարուցվել։

1/2407
bottom of page