top of page

«Ինձ հետ «դու»-ով չխոսեք»․ Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 3, 2024
  • 1 min read
ree

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց: Պատգամավորը հերթական անգամ ընդդիմադիրներին մեղադրեց Արցախը լուծարելու մեջ, որից հետո Արծվիկ Մինասյանը նրան տեղից ասաց․ «Սուտ ես ասում»։ Արթուր ՀՈվհաննիսյանը հորդորեց իր հետ «դու»-ով չխոսել․ «Ինձ հետ «դու»-ով չխոսեք, հորդորում եմ ձեզ, հանկարծ չհամարձակվեք»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը, ինչից հետո իրավիճակը լարվեց:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն Արծվիկ Մինասյանին զրկեց այսօրվա ընթացքում ձայնի իրավունքից:

Արծվիկ Մինասյանը լքեց դահլիճը։



1/2411
bottom of page