top of page

Գյումրին արևմտամետներին է սպասում․ «Հրապարակ»

Aug 15, 2025
1 min read

«Հրապարակ»-ը գրում է․ «Գրել էինք, որ Հայաստանի արևմտամետները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, օգոստոսի 23-ին բողոքի ակցիա են իրականացնելու Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեմ՝ պահանջելով հանել այն մեր երկրից։

Արման Բաբաջանյանը, որը մշտապես հանդես է եկել հակառուսական կոչերով, գաղափարներով ու հայացքներով, վերջին անգամ նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացրեց մայիսի 21-ին` ԱԳՆ շենքի դիմաց՝ Լավրով-Միրզոյան հանդիպման ժամանակ, և ԱԺ-ի դիմաց՝ Վալենտինա Մատվիենկոյի հայաստանյան այցի ընթացքում։

Որոշ տեղեկություններով՝ Գյումրիում պատրաստվում են կոշտ հակազդել Երևանից հայրաքաղաք գնացած արևմտամետներին:

Քննարկումներ կան, թե ի պաշտպանություն ՌԴ-ի և ռազմաբազայի ինչ հակընդդեմ ակցիա իրականացնել։

Փորձեցինք Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանից պարզել՝ քաղաքային իշխանությունն ինչպես է արձագանքելու այդ ակցիային, սակայն նա հարցը լսեց և ասաց, որ ավագանու նիստի է մասնակցում, չի կարող պատասխանել, թեպետ նիստն արդեն ավարտվել էր»։

 
 
1/2990
bottom of page