Դուրս եկեք նիստերի դահլիճից. Բախում լրագրողների հետ ԱԺ-ում

«Դուրս եկեք նիստերի դահլիճից»,- լրագրողին ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, դիմելով լրագրող Փայլակ Ֆահրադյանին։
Մինչ այդ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ հոնձնաժողովի նիստին ներկա 11 լրագրողից միայն մեկն է նեյտրալ, մնացած 10-ը ընդդիմադիր են, ինչին դժգոհություն հայտնեց Ֆահրադյանը։
«Մյուս անգամ նիստի ժամանակ չհամարձակվեք արձագանքեք պատգամավորին»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։
Ալեքսանյանն ասաց, թե գնահատական է լրատվականին, և վիրավորանք չէ։
Անդրանիկ Քոչարյանն էլ դիմեց լրագրողներին. «Դուք իրավունք չունեք արձագանքել, ուշադիր լսեք և գնացեք արձանագրեք, որ դուք վատ բան եք լսել, կամ լավ... դուք շատացաք դարձաք անթիվ անհամար»։
Վահագն Ալեքսանյանը շարունակեց. «Հա կարանք ձեզ լիքը բան ասենք», և հավելեց, որ ընդդիմադիր լրատվամիջոցներին ֆինանսավորում են և պահանջում ընդդիմադիր լինել։
ՔՊ-ական պատգամավորը դիմեց նաև «Հայաստան» պխմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ հորդորելով չափը ճանաչել։




















