Ձյուն, կարկուտ․ ի՞նչ եղանակ սպասել ապրիլի 28-ից մայիսի 2-ին
- 5 hours ago
- 1 min read

Երևան քաղաքում՝
Ապրիլի 28-29-ին, մայիսի 1- 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 28-30-ին և մայիսի1- 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 28-ի և 29-ի գիշերը լենային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 5-7 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-2-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 30.7°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -1.0°C (1979թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 14.7°C




















