top of page

ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր

Aug 14, 2025
1 min read

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում մրցեցին Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ն եւ Եվրոպայի լիգայի հաղթող Լոնդոնի «Տոտենհեմը»:



Իտալիայի Ուդինե քաղաքի «ԲլուԷներջի» ստադիոնում անցկացված խաղում առավելության հասավ իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հետխաղային 11 մետրանոցներով՝ 4:3:



Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով:



Հանդիպման մեկնարկում դանիացի Թոմաս Ֆրանկի գլխավորած «Տոտենհեմի» կազմում գոլի հեղինակներ դարձան հոլանդացի պաշտպան Միկի վան դե Վենը եւ արգենտինացի պաշտպան Կրիստիան Ռոմերոն։


Երկրորդ խաղակեսում ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում աչքի ընկան հարավկորեացի հարձակվող Լի Կան Ինը եւ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը:



11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները՝ 4:3։



2024 թ. Եվրոպայի Սուպերգավաթը նվաճել էր Մադրիդի «Ռեալը», որը եզրափակչում 2:0 հաշվով հաղթել էր իտալական «Ատալանտային»։



Եվրոպայի Սուպերգավաթ



ՊՍԺ (Ֆրանսիա) – «Տոտենհեմ» (Լոնդոն) – 2:2 (տեսանյութ), 11մ՝ 4:3



Միկի վան դե Վեն, 39, Կրիստիան Ռոմերո, 48, Լի Կան Ին, 85, Գոնսալու Ռամուշ, 90+4

 
 
1/2990
bottom of page