Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի գրավի դիմաց
Aug 15, 2024
1 min read

Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեց նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։
Դատարանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը փոխել է 15 մլն դրամ գրավի չափով։
Փաստաբանը փոխանցեց, որ նախկին նախարարն ամենայն հավանականությամբ այսօր կլինի ազատության մեջ։




















