top of page

Մահացել է Մասիս Ալեքսանտրեանը

Dec 26, 2025
1 min read

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը ցավակցական հեռագիր է հղել․

«ՀՅԴ Բյուրոն խոր վշտով գուժում է սիրելի ընկեր Մասիս Ալեքսանտրեանի մահը։ Մեր վշտակցությունն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին, ընկերներին և մտերիմներին, կիսում ենք կորստի ցավը։

Արժևորելով սիրելի ընկերոջ անցած ճանապարհն ու ունեցած վաստակն, արձանագրում ենք, որ Մասիս Ալեքսանտրեանը դեռևս 1962-ից է միացել է ՀՅԴ շարքերին։ Համալսարանական կրթություն ստանալով Անգլիայում, այնուհետև Լիբանանում պաշտոնավարել է Ernst & Young միջազգային ընկերությունում։ Երկար տարիներ ծառայել է Լիբանանի ազգային իշխանության մարմիններում, արգասաբեր գործունեություն ծավալել Լիբանանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեին կից մարմիններում։ Երկար տարիներ նա մաս է կազմել ԱՌԻ վարչությանը, մասնավորապես իր ջանքերը ներդնելով Բերձորում 50 բնակելի տների կառուցմանը։

Ընկ․ Մասիս Ալեքսանտրեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հանձնախմբի, ինչպես նաև «Համազգայինի» հիմնադրամների մարմնի անդամ։

Մասիս Ալեքսանտրեան ընկերոջ և ազգային-կուսակցական նվիրյալ գործչի անունն ու գործը կմնան մեր հիշողության մեջ՝ երախտիքի, ցավի և սիրո անմոռանալի զգացումով։ Հիշատակը վառ և թող Աստված լուսավորի մեր գաղափարական ընկերոջ հոգին։


ՀՅԴ Բյուրո


26 -ը դեկտեմբերի, 2025 թ»։

 
 
1/2990
bottom of page