top of page

Քաղաքական հաշվեհարդարները համապարփակ բնույթ են կրում, լուծումը ևս քաղաքական է․ Սուրենյանց

Nov 3
1 min read

«Գագիկ Ծառուկյանի գործի մասով փաստահավաք առաքելություն է ձևավորել, որպեսզի բացահայտվի այս քրեական գործի շինծու լինելը և դրա քաղաքական ենթատեքստը, կուլաթափության ենթատեքստը և այլն»,- այս մասին «Կալանավորված Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա ընդգծեց, որ  2018 թվականից  ի վեր որևէ օր չի հիշում, որ այս իշխանությունը ժողովրդավարական եղած լինի։

«Անցած տարվանից սկսած համակարգային բնույթ կրեց  այդ ավտորիտարիզմը՝ եկեղեցու դեմ պայքարով, հետո Սամվել Կարապետյանի դեմ հալածանքով ու այդպես հիմա նորանոր բարձունքներ են նվաճում։ Երբ  քաղաքական ռեպրեսիաները դիտարկում ենք, ապա դրանց մեջ 3 բաղադրիչ կա։Առաջինը՝դա քաղաքական հաշվեհարդարի էլեմենտն է։ Այս պարագայում նաև   տնտեսության վերաբաժանման հստակ բաղադրիչներով։ Այն   ակնհայտ տեսանելի է թե՛ Սամվել Կարապետյանի գործում, թե՛ Գագիկ Ծառուկյանի գործում, թե՛ Ռոբերտ Քոչարյանի։ Հստակ է, որ լուծումը  ոչ միայն քաղաքական ընդդիմախոսներին չեզոքացնելու, այլ սեփականության բռնի վերաբաժանում մեջ է։ Երկրորդ խնդիրը կա,դա արտաքին պահանջների կատարման համար բարենպաստ միջավայր ձևավորելու խնդիրն է։ Այսինքն, չեզոքացվում են բոլոր այն ուժերը, այն մարդիկ, ովքեր  կարող են խոչընդոտել դիմադրության օջախների ձևավորմանը»,- ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով՝ իշխանությունը փորձում է կեղծ «իրական Հայաստանի» կոնցեպտին հարմարեցնել Հայաստանի քաղաքական, տնտեսական համակարգերը։

«Այս  բոլոր պատճառներով քաղաքական  հաշվեհարդարները համապարփակ բնույթ են կրում։ Հիմա, անկեղծ ասած, ես լուծումը քաղաքական եմ տեսնում, որովհետև չփոխվի քաղաքական միջավայր, այս հարցը արմատական լուծում չի ստանալու։ Պետք է փոխվի քաղաքական միջավայր։ Ստեղ առաջի հերթին մեծ անելիք ունեն բոլոր ընդդիմադիր ուժերը, որովհետև եթե քաղաքական միջավայր չփոխվի, դու անընդհատ հետևանքի դեմ ես պայքարելու»,- ավելացրեց Սուրենյանցը։ 


 
 
1/3011
bottom of page