«Ինչո՞ւ եք խաբում ՌԴ ապրանք արտահանողներին ու չեք ասում, որ խնդիրը քաղաքական է»․ Անի Սամսոնյան
Jul 16, 2025
1 min read

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի չինովնիկները հավաքում են դեպի ՌԴ ապրանք արտահանողներին ու լուրջ դեմքով մարդկանց բացատրում են, որ փաստաթղթերի հետ խնդիրներ կան, ու պետք է լուծել այդ հարցը: Ուրեմն ռուսական բյուրոկարատական կոռուպցիոն համամարգը որոշեցին շտապ բարեփոխել ու հանկարծ պատահական հայտնաբերեցին, որ հայկական ապրանքների փաստաթղթերի հետ խնդիրներ կան:
Ինչո՞ւ եք մարդկանց խաբում ինչ-որ փաստաթղթեր դզմզելու հարցերով ու չեք ասում, որ խնդիրը քաղաքական է և այդ խնդիրը դուք պետք է լուծեք»:




















