top of page

Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա» թիմում

Nov 25, 2025
1 min read

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը հեռացել է հունգարական «Կազինցբարցիկա» թիմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը լուծարվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Հայաստանի հավաքականի նախկին ավագը, ով թիմին միացել էր 2025 թվականի ամռանը, խնդրել է փոխադարձ համաձայնությամբ անհապաղ խզել պայմանագիրը ՝ պատճառաբանելով ընտանեկան հանգամանքները:

Հարոյանը Հունգարիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:

 
 
1/2990
bottom of page