top of page

Սերխիո Ռեգիլոնը համալրել է «Ինտեր Մայամիի» շարքերը

Dec 15, 2025
1 min read


Մադրիդի «Ռեալի» և «Տոտենհեմի» նախկին պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարիերան կշարունակի օվկիանոսից այն կողմ։

MLS-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ իսպանացի ֆուտբոլիստը համալրել է «Ինտեր Մայամիի» շարքերը։

​Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2027 թվականի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ռեգիլոնը ամերիկյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով և կոչված է փոխարինելու կարիերան ավարտած Ժորդի Ալբային։

​Հիշեցնենք, որ Ռեգիլոնը «արքայական ակումբի» սան է։ Նա հարուստ եվրոպական փորձ ունի՝ հանդես գալով այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Սևիլիան», «Ատլետիկոն», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։

​Հավելենք նաև, որ «Ինտեր Մայամին» MLS-ի գործող չեմպիոնն է։

 
 
1/2990
bottom of page