top of page

«Ասաց՝ հաղորդում տուր, չտվեցի». Սյուզի Բադոյան

Sep 29, 2025
1 min read

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կենտրոնի քրեական ոստիկանի` առավոտից ինձ փնտրելու պատճառը Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վարած Imnemnimi հաղորդման ժամանակ արած իմ որոշ ձևակերպումներն են եղել, սա ըստ ոստիկանի


Ես իհարկե այդպես չեմ մտածում:


Կասեմ՝ ինչու:


Բայց հիմա ճանապարհին եմ ու միայն ասեմ, որ հարգալից խոսեց, բացատրեցի՝ ինչն ինչու եմ ասել, կիսատ բան չմնաց, ասաց՝ հաղորդում տուր, չտվեցի իհարկե` օգտվելով իմ իրավունքից:


Ասաց՝ մի հատ գոնե բացատրություն, կրկին մերժեցի... և բարի ժպիտով իրար հրաժեշտ տվեցինք:


Իսկ թե ում ինչ էր պետք այս հանդիպումից, քիչ հետո կգրեմ իմ տեսակետը:


Նարեկ Սամսոնյան ջան, շնորհակալ եմ քեզ. էս ինչ ռեզոնանս էր տվել լայվդ):


Դե իսկ Վազգենին շնորհակալ եմ միշտ իրա սուր հումորով մեր բորշ վիճակը նկարագրելու և վստահության համար:


Ապրեք բոլորդ, ովքեր հետաքրքրված էին, գրում ու զանգում էին, շնորհակալ եմ, մարդիկ:


Մենք ուժեղ ենք միասին»:

 
 
1/2990
bottom of page