ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԽՈՍԵԼ Է ՍՊԵՐՑՅԱՆԻ ՄԱՍԻՆ
- Elen Hovsepyan

- Oct 30
- 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին տված վերջին հարցազրույցում անդրադարձել է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի կարիերային՝ ընդգծելով, որ ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվելու եվրոպական բարձրակարգ ակումբ։
Բերեզովսկու խոսքով՝ հայ կիսապաշտպանը վաղուց գերազանցել է Ռուսաստանի առաջնության մակարդակը, և այնտեղ մնալը կարող է դանդաղեցնել նրա առաջընթացը։
«Սպերցյանը լիովին պատրաստ է լուրջ եվրոպական ակումբում հանդես գալու, սակայն տեղափոխությունը դեռ չի իրականացել։ Նման տրանսֆերը նրան նոր մոտիվացիա կտա և կնպաստի հետագա զարգացմանը», — նշել է նա։
Բերեզովսկին նաև ընդգծել է, որ հարցը հիմնականում կախված է «Կրասնոդար» ակումբից, որը չի շտապում բաժանվել իր ավագից։ Նրա կարծիքով՝ եթե Սպերցյանը շարունակի մնալ ռուսական առաջնությունում, նրա առաջընթացը կարող է կանգ առնել.
«Եթե նա մնա «Կրասնոդարում», գուցե փոքր-ինչ «թթվի»։ Բայց ամեն ինչ կախված է ֆուտբոլիստի նպատակներից։ Բոլորը ցանկանում են խաղալ միջազգային մակարդակում, սակայն ռուսական ակումբները այժմ չեն մասնակցում եվրագավաթներին։ Բացի այդ, Հայաստանի հավաքականը դեռ այնպիսի արդյունքներ չի գրանցում, որոնք կարող են օգնել Սպերցյանին նոր մակարդակի հասնելու գործում»,- հավելել է նախկին դարպասապահը։




















