top of page

«Գևորգ Հարությունյանը ցուցմունք է տվել առ այն, որ գերեզմանատան տարածքում է կրակել սովորել». Լիա Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 6
  • 1 min read
ree

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քիչ առաջ գրել էի, որ սեպտեմբերի 23-ի սպանություններով պայմանավորված Մերձավանի գերեզմանատանը գաղտնի քննչական գործողություններ են իրականացվել: Իրավապահները այստեղ էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունները խոստովանած Գևորգ Հարությունյանին:


Իմ տեղեկություններով՝ Գևորգը ցուցմունք է տվել առ այն, որ գերեզմանատան տարածքում է կրակել սովորել:


ՔԿ-ից հասատեցին տեղեկությունը:


«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ:


Կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ վերջինս, համաձայն իր ցուցմունքի, սովորել է կրակել»,- ասաց կառույցի խոսնակ Կիմա Ավդալյանը»:

 
 
bottom of page