«Գիտեմ՝ ինչու է Ռոնալդուն տխուր»․ Սեդա Աղբալյան
Sep 5, 2025
1 min read

Տուրիզմի միացյալ ֆեդերացիայի նախագահ Սեդա Աղբալյանը գրում է․ «Գիտեմ՝ ինչու է Ռոնալդուն տխուր։ Դվինի պատուհանից եթե դուք էլ նայեք Երևանին, կզգաք նույնը... Ջարդուխուրդ տանիքները կտրուկ հակադրություն են ստեղծում հյուրանոցի շքեղությանը։ Երևանը բարձունքից գեղեցիկ տեսնելը այդպես էլ երազանք մնաց»։




















