top of page

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել, եթե արտաքին էլեկտրամատակարարումը չվերականգնվի կամ լրացուցիչ մատակարարումներ չլինեն․ Գրոսսի

  • 9 hours ago
  • 1 min read


Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել, եթե արտաքին էլեկտրամատակարարումը չվերականգնվի կամ լրացուցիչ մատակարարումներ չլինեն։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Նա նշել է, որ կայանն արդեն 1 շաբաթ զրկված է արտաքին էլեկտրամատակարարումից։

Ատոմակայանը զրկվել է արտաքին էլեկտրաէներգիայից օգոստոսի 20-ին, երբ վնաս է հասցվել ավտոմատ պաշտպանության համակարգին՝ անջատելով կայանի սեփական էլեկտրաէներգիան մատակարարող բարձրավոլտ գիծը։

Այդ ժամանակվա մամուլի ծառայության տվյալներով՝ անվտանգության համակարգի որևէ անսարքություն չի հայտնաբերվել, և կայանի տարածքում և մոնիթորինգի տարածքում ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է եղել։

 
 
1/2898
bottom of page