top of page

Ովքեր կլինեն «ճամպրուկային տրամադրության» մեջ՝ «Ռեալում»

Oct 9
1 min read


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մի շարք մարզիկների հետ աշխատանքը շարունակելու հարցում առանձնապես տրամադրված չէ։ Հետեւաբար՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ նրանք կարող են փոխել իրենց ակումբը։ Նրանք են՝ դարպասապահ Անդրեյ Լունինը, պաշտպան Ռաուլ Ասենսիոն։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։


Մոուրինյոն ցանկանում է թիմն ուժեղացնել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Դա իր հերթին կստիպի, որ որոշ մարզիկների «Ռեալը» հրաժեշտ տա՝ այլոց ներգրավելու համար իր կազմում։ Պարբերականը նշում է, որ երկու ֆուտբոլիստների աշխատանքային պայմանագրերն ու բարձր աշխատավարձները կարող են բարդություններ ստեղծել ակումբից հեռանալու պրոցեսում։



 
 
1/2990
bottom of page