top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՔՈԼԵՋՆԵՐԻ ԲԼՈԿՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ Է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 14
  • 1 min read
ree

ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանը երեկ աշխատանքից ազատել է մասնագիտական կրթության եւ ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանին եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին, ինչպեսեւ՝ մի շարքային աշխատողի:



Մեր տեղեկություններով, նրանց նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվել․ թեման Սպիտակի պետական քոլեջում կրթաթոշակների հետ կապված յուրացումներն են։


Նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ սխալ ձեւով են կրթաթոշակները բաժանվել ուսանողներին։


Վարչության պետ Արմենուհի Պողոսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե խոսքը որ ժամանակահատվածին է վերաբերում եւ որքան գումարի մասին է, ասաց միայն, որ վարչությունը մեղավոր չէ․ «Նախարարությունը ոչ մի բան չի արել, առավել եւս՝ միտում չի եղել, վարչությունը մեղավորություն չունի, թերացումը եղել է քոլեջի ներսում»:


Այսինքն՝ ձեր նկատմամբ հանիրավի՞ են ծառայողական քննություն իրականացրել։


«Անհամաչափ»:


Ի դեպ, Պողոսյանը եղել է կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի երկարամյա օգնականը եւ այդ ժամանակներից է համակարգում: Ոմանք չեն բացառում, որ այս ազատումները եւս նախկինների «քոքը» գերատեսչություններից կտրելու շրջանակում են արվում:



 
 
1/2409
bottom of page