Վրթանես Սրբազանի դեմ հնարավոր է կnմպրոմատներ կան․ քաղաքացիները նրա հետ հանդիպում են պահանջում
Nov 30, 2025
1 min read

«Արցախի թեմի առաջնորդը բարոյական իրավունք չունի հանդիպելու այն մարդուն, ով պատասխանատու է Արցախի հանձման գործում։ Վրթանես Սրբազանի դեմ հնարավոր է կոմպրոմատներ կան, թե ինչպիսիք, ես չգիտեմ։ Գուցե շանտաժ են արել, պարզաբանում պետք է ներկայացնի, թե ինչ է եղել»,– լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտարարեց, որ իրենք ընդամենը հանդիպում են պահանջում Վրթանես սրբազանից, որպեսի բացատրություն ստանան։




















