top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԵՐԿՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՍԹԻՆԳՆԵՐ Է ԱՆՈՒՄ

Dec 23, 2025
1 min read


Անցած շաբաթ ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարչության 4 նիստ է անցկացրել՝ 2026 թ. նախընտրական ցուցակի թեկնածուներին գրանցել-չգրանցելու համար։ Նիստերը տեւել են 4.5 ժամ, 5 ժամ, 6 ժամ, իսկ վերջինը՝ շաբաթ օրվանը, 8.5 ժամ։ Կարելի է կարծել, թե երկրում ոչ մի խնդիր ու չլուծված հարց չկա, ուստի կառավարության ղեկավարն ու իր թիմը նվիրվել են կուսակցական աշխատանքին, ընդ որում՝ 6 ամիս անց կայանալիք ընտրությունների թեմայով։ Ոչ մի պետության ղեկավար, որի երկրում այսքան խնդիրներ կան կուտակված, նման շռայլություն իրեն թույլ չէր տա։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու մեկ-երկու ամսից, երբ ընտրությունների շունչն իրեն զգացնել կտա։



 
 
1/2990
bottom of page