top of page

Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է. Իրանի ԱԳ նախարար

Mar 18
1 min read


Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, վիրավորումից ստացած վնասվածքները թեթև են եղել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Որքանով ինձ հայտնի է, նա ստացել էր միայն թեթև վնասվածքներ, և նա նախկինի պես լիովին առողջ է ու վերահսկում է իրավիճակը: Տեղեկատվությունը, որին ես տիրապետում եմ և որը համարում եմ հավաստի, այն է, որ նա գտնվում է լիակատար առողջ վիճակում»,- ասել է նա Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 
 
1/2990
bottom of page