top of page

ԴՕԿ-ի թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել

May 7
1 min read

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասկան հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։



Ինքնաբացարկ են հայտնել «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աննա Վալերիի Իսահակյանի և Սևակ Արամի Մարտիրոսյանի ինքնաբացարկի դիմումները։ Աննա Իսրայելյանը ընտրական ցուցակի 72-րդ համարն էր, իսկ Սևակ Մարտիրոսյանը՝ 28-րդ։


Նշենք, որ ավելի վաղ Սևակ Մարտիրոսյանը հայտնել էր, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, իսկ մեզ հետ զրույցում խոսելով պատճառների մասին նշել էր, որ թեկնածուներին ստիպել են «ղազագրեր» ստորագրել, որ պատգամավոր դառնալուց հետո կառաջնորդվեն կուսակցության ղեկավարների ուղղորդումներով, իսկ չանելու դեպքում 1 մլրդ դրամ տուգանք պիտի վճարեն։



 
 
1/2990
bottom of page