top of page

Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4 մարդ վիրավորվել է. Մանրամասներ

Jun 20
1 min read


Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։



ՆԳՆ-ից դեպքի մեր հարցին ի պատասխան հայտնում են. «Հունիսի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։


Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։


Պարզվել է, որ Սիսավան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։

Միջադեպի արդյունքում տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:


Մեկ անձ ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»։



 
 
1/2990
bottom of page