Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան
- 11 hours ago
- 1 min read

«Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը։ Չես պատկերացնում՝ տեղս չեմ գտնում»,-դիմելով Ալեն Սիմոնյանին՝ նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մանդատը չի վերցնելու, ապա հրաժեշտ տվեց ԱԺ աշխատակիցներին։ ՔՊ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։
«Ախր հանձնել էր պետք, հանձնեցիր, արդարացնել էր պետք, արդարացրեցիր, այ մարդ, պարել էր պետք, պարեցիր։ Խաղամոլության օրենք էր պետք, անցկացրեցիր, չգնահատվեց։ Իսկ գիտե՞ս՝ ինչի՞ չգնահատվեց, քանի որ հարևան երկրին պետք է իր վերակացուն այստեղ»,-նշեց նա




















