top of page

Գագիկ Ծառուկյանի կալանավորումն ուղիղ քաղաքական պատվեր է և վրեժխնդրnւթյnւն. Մեսրոպ Մանուկյան

  • 1 day ago
  • 1 min read


«Գագիկ Ծառուկյանին կալանավորել են ոչ թե կոռուպցիայի համար,  այլ ուղիղ քաղաքական պատվեր է և վրեժխնդրություն, որն անհասկանալի է»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Մեսրոպ Մանուկյանը։ 

Ըստ նրա, այդ վրեժխնդրությունն զուգորդվում է  անհասկանալի վատ սցենարաներով, որոնք ոչ մի բարոյական սահմանի մեջ չեն տեղավորվում։ 

«Այսօր արդեն ակնհայտ  է դարձել, որ հետապնդվում են բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները»,- ընդգծեց Մ. Մանուկյանը՝ հիշեցնելով Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին։ 

«Այստեղ կոռուպցիայի, թալանի կռիվ չէ։ Մարդիկ կալանավորված չեն ոչ կոռուպցիայի, ոչ թալանի համար։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է իր պարտականությունները կատարելու համար։ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի համար եղել է խոշոր գործարար, իսկ այսօր ոխերիմ թշնամի է համարում։ Ծառուկյանին հետապնդում են, որովհետև ՔՊ-ին ստվերի պես հետևում է, որ իրենք գողացել են ԲՀԿ-ի ձայները, կեղծել են ընտրությունները, ու ընտրությունների կեղծելու կնիքը դրել է  ԲՀԿ-ն ի դեմս Գագիկ Ծառուկյանի»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։ 

 
 
1/2907
bottom of page