Մարգարիտա Սիմոնյանին քաղցկեղ են ախտորոշվել. The Moscow Times
Sep 8, 2025
1 min read

Մարգարիտա Սիմոնյանին մոտ կանգնած մեդիա շուկայի աղբյուրը The Moscow Times-ին հայտնել է, որ նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել և նա շատ լուրջ առողջական խնդիրներ ունի: Աղբյուրի խոսքով՝ որոշվում է Russia Today-ում նրա աշխատանքը շարունակելու հարցը, և քննարկվում է նրա հեռանալու տարբերակը:
Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը «Ռոսիա 1»-ի եթերում հայտարարել էր, որ իր մոտ «լուրջ» հիվանդություն է ախտորոշվել: Նա չի նշել ախտորոշումը, սակայն նրա հետագա խոսքերից հետևում էր, որ նա պետք է կրծքագեղձի վիրահատության ենթարկվի:




















