top of page

Բորիս Ավագյանի առեղծվածային մահվան առնչությամբ համատեղ քննություն է սկսվել․ «Ժողովուրդ»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 3
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված Բորիս Ավագյանի ողբերգական դեպքի վերաբերյալ արտգործնախարարությունն ու Քննչական կոմիտեն արձագանքել են «Ժողովուրդ»-ի հարցումներին:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանին։ Ավագյանը մինչ այդ տեսանյութ էր տարածել՝ հայտնելով, որ գտնվում է հյուպատոսարանում եւ խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։


«Ժողովուրդ»-ի հարցմանը արձագանքելով՝ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քննչական կոմիտեում։ Վարույթի հիմքի եւ ժամանակի վերաբերյալ մանրամասներ նախարարությունը չի հաղորդել։

Ի պատասխան մեր հարցման՝ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ անձի մահվան դեպքով ՀՀ ՔԿ-ի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։


Փաստաբանը պնդում է, որ Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել, իսկ ռուսական մամուլը գրել էր պարտքի վերաբերյալ խնդիրների մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեպքի հանգամանքները շարունակում են քննվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավապահների համագործակցությամբ։ Բայց, ամեն դեպքում, Բորիս Ավագյանի մահը շատ առեղծվածային էր»։

Մանրամասները՝ թերթի համարում:

 
 
1/2411
bottom of page