top of page

Արթիկի, Աշոցքի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Անիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև

Feb 19
1 min read


Փետրվարի 19-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:



Արթիկի, Աշոցքի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Անիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։



Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։



Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 
1/2990
bottom of page