top of page

Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ

  • 18 hours ago
  • 1 min read


Ապրիլի 25-ին, ժամը 16։52-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում՝ հին շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին։


Երկու տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և օգնել բեռնատար ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։

 
 
1/2700
bottom of page