Ճանաչված մարզիկներն ու մարզիչներն իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին

Ճանաչված մարզիկներն ու մարզիչներն իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանը:
«Մենք` մարզական աշխարհի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, մեր զորակցությունն ենք հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանը մշտապես՝ նույնիսկ քաղաքապետի պաշտոնը չզբաղեցնելու ժամանահատվածում, կանգնած է եղել մեր կողքին, աջալերել ու խրախուսել է մեզ։ Վարդան Ղուկասյանն է առաջին այն քաղաքապետը, որն ի շարս մի շարք ազգօգուտ նախաձեռնությունների, օլիմպիական խաղերում, Եվրոպայի եւ աշխարհի մրցաշարերում Հայաստանի դրոշը բարձրացած, հաղթական ցուցանիշներ գրանցած գյումրեցի մարզիկներին, տեղական բյուջեի միջոցներից, տրամադրել է ամսական գումար՝ պարգեւավճարի տեսքով։ Նման հոգածությունն աննախադեպ էր։
Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ և հետևողականության արդյունքում Գյումրիում կառուցվել և վերակառուցվել են մարզական մի շարք դպրոցներ, ձեռք է բերվել անհրաժեշտ մարզական գույք, խրախուսվել են պատանի մարզիկները և նրանց մարզիչները։ Այսօր էլ, նրա աջակցությամբ և ծրագրերով, Գյումրու մարզական աշխարհը երկրորդ շունչն է առնում, պահպանվում և շարունակվում են Գյումրու մարզական ավանդույթները՝ գրանցելով մարզական հաղթանակներ։ Մենք լիահույս ենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտ կվերադառնա իր աշխատանքին` կյանքի կոչելու ազգանվեր ծրագրերը։
Իսրայել Միլիտոսյան- Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/
Լևոն Ջուլֆալակյան- Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/,
Երվանդ Գրիգորյան- Աշխարհի կրկնակի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ /սամբո/,
Ռոբերտ Էմմիյան- Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ, Գյումրու պատվավոր քաղաքացի / աթլետիկա/,
Հայկ Ավետիսյան– ՀՀ Վաստակավոր մարզիչ /սամբո/
Ալեքսան Կարապետյան - Աշխարհի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/,
Գևորգ Դավթյան- Օլիմպիական խաղերի մրցանակակիր , աշխարհի մրցանակակիր և եվրոպայի չեմպիոն /ծանրամարտ/,
Կարեն Կարապետյան- ՀՀ Վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/,
Վահան Բիչախչյան- ՀՀ Վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ /ծանրամարտ/,
Գևորգ Ալեքսանյան – ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, Գյումրու պատվավոր քաղաքացի /հունահռոմեական ըմբշամարտ/,
Մանվել Սահրադյան- Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ /հունահռոմեական ըմբշամարտ/,
Կորյուն Մարտիրոսյան- Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ/հունահռոմեական ըմբշամարտ/,
Մնացական Իսկանդարյան- Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակաի և եվրոպայի բազմակի չեմպիոն /հունահռոմեական ըմբշամարտ/,
Մանվել Ապիկյան- Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր /հունահռոմեական ըմբշամարտ/,
Ղազարյան Մեխակ-Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ /բռնցքամարտ/,
Գարիկ Կարապետյան- աշխարհի և եվրոպայի չեմպիոն , մրցանակակիր /ծանրամարտ/,
Գրիգոր Մխիթարյան- աշխարհի և եվրոպայի չեմպիոն /սամբո/,
Հովհաննես Բաչկով- Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի մրցանակակիր, եվրոպայի բազմակի չեմպիոն /բռնցքամարտ/,
Մանվել Մուրադյան– ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ /բռնցքամարտ/,
Արա Խաչատարյան- Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր /ուժային եռամարտ/,
Մակար Թամրազյան- Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր /ուժային եռամարտ/,
Հովհաննես Մարգարյան– Եվրոպայի բազմակի չեմպիոն /գնդակային հրաձգություն/,
Գոռ Խաչատրյան- Եվրոպայի բազմակի չեմպիոն /գնդակային հրաձգություն/,
Արուսյակ Գրիգորյան– Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր /գնդակային հրաձգություն/,
Անդրանիկ Գևորգյան– ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/,
Կարեն Խաչատրյան– Աշխարհի և եվրոպայի չեմպիոն /հունահռոմեական ըմբշամարտ/,
Գևորգ Գևորգյան- ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/,
Տիգրան Գևորգյան- ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/ Մաքսիմ Մանուկյան – Աշխարհի և եվրոպայի բազմակի մրցանակակիր /սամբո/,Գառնիկ Չոլակյան- Աշխարհի և եվրոպայի չեմպիոն /ծանրամարտ/»,- ասվում է հայտարարության տեքստում:




















