Հայաստան են հոսելու միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ՝ իրական ներդրողներից․ Նարեկ Կարապետյանը՝ փոփոխությունների մասին
- 19 hours ago
- 1 min read

Մենք ազդարարում ենք երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը, այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք պատրաստվում են անել Սամվել Կարապետյանի հետ՝ աշխատատեղերի ստեղծում, փոփոխություններ առողջապահության, կրթական համակարգերում։
«Պետության կողմից չպետք է փշրանքներ բաշխվեն ժողովրդին՝ ընտրությունից ընտրություն։ Աղքատությանը վերջ դնելու համար Հայաստան են հոսելու միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ՝ իրական ներդրողներից։ Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է և լավ է ապրելու»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ վստահեցնելով՝ Սամվել Կարապետյանն իր զորու է դա իրականացնել։




















