«Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը այնքան հզոր էր, որ Նազարբաևը կարող էր նույնիսկ Կոմս Դրակուլայի նամակը կարդալ». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ մի կին պատգամավոր խոսում է Շուշին ազատագրած Սերժ Սարգսյանի անցած ճանապարհից, աշխարհ, կանգնի, իջնող կա...
Տիկինը, ում առաջին անգամ է ինձ բախտ վիճակվում մեծ դժվարությամբ լսել, այսօր civic-ի տաղավարում խոսում էր Սերժ Սարգսյանի անցած ճանապարհից, և, չէ, դա դեռ ամենը չէ, ասում էր․ «Սերժ Սարգսյանը պետք է հիշի՝ ինչ ճանապարհ է անցել, նա կապիտուլյանտի հոգեբանությամբ է եղել», ու օրինակ է բերում Նազարբաևի նամակը ու էդ թեման:
Տիկի՛ն պատգամավոր․ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը այնքան հզոր էր, որ Նազարբաևը կարող էր նույնիսկ Կոմս Դրակուլայի նամակը կարդալ, ՀՀ-ի համար դա բան չէր փոխելու, կար ազատ Արցախ ու անկախ Հայաստան: Կար ազգային արժեքների հիման վրա կանգնած ամուր պետություն:
Երկրորդը, էդ ո՞ր պահն է ձեզ զարմացրել՝ կապիտուլյանտ բառը, թե՞ որ դուք կապիտուլյացիոն վարչակազմ եք, ո՞րը, ի՞նչն է սխալ ասել Սերժ Սարգսյանը:
Իսկ եթե հերթը հասնի հեռուստադիտողներին տեսանյութներ նայելու խորհուրդներին, ապա միջազգային հարթակներում տարբեր հանդիպումներ ունեցած ձեր սիրելի վարչապետի գլուխը կախ վիճակի ու պահվածքի մասին և իր ներկայությամբ ասված խոսքերի մասին էնքան տեսանյութ կա, որ Նազարբաևի կարդացած նամակը լավ երազ կթվա:
Ով եկել․ ինչից է խոսում, Նազարբաևի նամակը համեմատում են Արցախի իրական կորստի հետ, ստեղ են ասել, դուք հաստատ դեպքերն ու դեմքերը խառնել եք, տիկի՛ն»:




















