top of page

«Գարեգին Բ-ն պետք է աթոռակալի ցմահ»․ Մենուա Սողոմոնյան

Oct 18, 2025
1 min read

«ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր տեր Հիսուս Քրիստոսի խոսքով, նրա աշակերտների ձեռքով հիմնադրված Հայոց Եկեղեցու կաթողիկոսների ընտրությունը 17 դար շարունակ տեղի է ունենում նույն կարգով։ Մենք՝ հայ քրիստոնյաներս, հավատում ենք, որ այդ ընտրությունը տեղի է ունենում Սուրբ Հոգու ներգործությամբ։ Վեհափառ Հայրապետի աթոռակալման դեմ ցանկացած ոտնձգություն, դավադրություն, խարդավանք, սրբապղծություն է և աստվածամերժություն։ Գարեգին Երկրորդը պետք է աթոռակալի ցմահ։ Աստված երկար կյանք պարգևի Հայոց Հայրապետին»։

 
 
1/2990
bottom of page