top of page

Մեսսին՝ գոլի, գոլային փոխանցումների հեթ-տրիկի և պատմական ցուցանիշի հեղինակ

Nov 24, 2025
1 min read

«Ինտեր Մայամին» MLS-ի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչում 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ցինցինատիի» նկատմամբ՝ ապահովելով տեղը մրցաշարի կիսաեզրափակչում։

Հանդիպման ընթացքում փայլել է Լիոնել Մեսսին՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Մայամիի թիմի կազմում դուբլ է ձևակերպել Տադեո Ալյենդեն, ևս մեկ գոլ խփել է Մատեո Սիլվետին։

Ըստ World Soccer Talk-ի՝ այս խաղի շնորհիվ Լիոնել Մեսսին դարձավ ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, ով կարիերայի ընթացքում հատեց 1,300 արդյունավետ գործողության շեմը։

Արգենտինացին անցկացրել է 1,135 հանդիպում, որոնցում հեղինակել է 896 գոլ և 404 գոլային փոխանցում։ Նրա արդյունավետ գործողությունները (գոլ+փոխանցում) բաշխվում են հետևյալ կերպ.

  • «Բարսելոնա» – 941

  • Արգենտինայի հավաքական – 176

  • «Ինտեր Մայամի» – 117

  • ՊՍԺ – 66

Կիսաեզրափակչում «Ինտեր Մայամին» կմրցի «Նյու Յորք Սիթիի» հետ։

 
 
1/2990
bottom of page