top of page

Վարչական պատասխանատվության առումով փորձելու ենք նախադեպ ստեղծենք

May 14
1 min read


«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոնիսյանը գրել է.



«Ում համար հստակ չէր, կամ ով որ մանիպուլացվում է` նորից ասեմ.


«Անկախ դիտորդ» դաշինքում աշխատում ենք Ապարանում աշխատանքային ժամին դասատուներին ու աշակերտներին դասապրոցեսի տեղը ՔՊ-ի հավաքին տանողներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։


Եթե ստացվի, ապա դա կլինի Հայաստանի պատմության մեջ առաջին անգամը, որ դպրոցի տնօրենը (կամ ղեկավար այլ անձը) վարչական պատասխանատվության է ենթարկվում այդ արարքի համար։


Նախկինում երբեք ոչ մի տնօրեն դրա համար վարչական պատասխանատվության չի ենթարկվել։ Երբեք։ Վերջին տարիներին եղել են կարգապահական պատասխանատվության դեպքեր, բայց վարչական պատասխանատվության առումով փորձելու ենք նախադեպ ստեղծենք»։



 
 
1/2990
bottom of page