Երևանի ավագանին 246,3 մլն դրամ արժողությամբ կեղտաջրերի մաքրման կայանը անհատույց հանձնեց ՀՈԱԿ-ի սեփականությանը
- 9 hours ago
- 1 min read

Երևանի ավագանու նիստում Բնապահպանության վարչության պետի պաշտանակատար Սիրարփի Հայկազյանը զեկուցեց 28 օրակարգային հարցերից երկրորդ և վերջին որոշումը։
«Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գետառ գետի վրա (վերջնամասում) ու կից տարածքում կառուցվել է կեղտաջրերի մաքրման կայանը 246,3 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
Քանի որ նշված կառույցը հանդիսանում է ջրային կառույց և դրա շահագործումն իրականացվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից, ուստի անհրաժեշտ է նշված գույքը հանձնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
Հիմք ընդունելով վերը նշվածը, Երևան համայնքի ավագանու համաձայնեցման է ներկայացվում «Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին» որոշման նախագիծը՝ հիմք հանդիսացող անհրաժեշտ իրավական և փաստական հիմքերով»,- զեկուցեց քաղաքապետարանի պաշտոնյան։




















