Շրջակա միջավայրի նախարարությունից ամոթանք կտա՞ն Աննա Հակոբյանին

Շրջակա միջավայրի նախարարությունը մայիսի 31-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց խնդրանք, հորդոր ուղղված արշավականերին, բնասերներին։ Նախարարությունից խնդրել էին, լինել պատասխանատու և հոգատար, չքաղել ծաղիկները։ Նաև բացատրել էին, որ ծաղիկները սննդի աղբյուր են որոշ միջատների համար, միջատներն էլ՝ թռչունների, մանր գիշատիչների և սողունների, իսկ նրանք՝ խոշոր գիշատիչների։
«Այս շղթայի խզումը կարող է ունենալ անուղղելի հետևանքներ ինչպես բնության, այնպես էլ մարդու կենսամակարդակի վրա»,-նշել էին նախարարությունից ու շնորհակալություն հայտնել համագործակցության և բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի համար։
Այս խնդրանիք հրապարակումից 20 օր անց Նիկոլ Փաշինյանի կողակիցն աղջիկների հետ երիցուկների դաշտից լուսանկարներ է հրապարակում։ Նկարներից մեկում երևում է, որ նրա ձեռքին մի փունջ երիցուկ կա։ Սոցցանցերի էջերում հրապարակված այս նկարները հրապարակվում են նաև Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում ու տարածվում դրա ֆեյսբուքյան էջի միջոցով։
Ստացվում է, որ Աննա Հակոբյանը ոչ միայն չի հետևում ու շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող պետական մոտեցման ճիշտ հակառակ բանն է անում, ապա դրանք տարածում ինչքան հնարավոր շատ հարթակներում։Հետաքրքիր է՝ նախարարության հորոդորին չհետևելու, բնության հրաշալիքները չպահպանելու, ապագա սերունդների դրանց անխաթար փոխանցմանը խանգարելու, այդ կարևոր շղթան խզելու համար, նախարարությունը ամոթանք կտա՞ ծաղիկները քաղողին։




















