Ինչո՞ւ Սամվել Կարապետյանի անունը չկա դաշինքի ցուցակում, պարզաբանել է Գոհար Մելոյանը
- 2 hours ago
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում Սամվել Կարապետյանի անունը չկար։ Ինչպես լրագրողների հետ զրույցում պարզաբանեց կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, Սամվել Կարապետյանի անունը չէր կարող լինել ցուցակում։
«Սամվել Կարապետյանը այս պահի դրությամբ չի համապատասխանում վարչապետի համար ներկայացված ցենզերին, մենք չենք թաքցնում դա»,- ասաց նա։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ եք նշում՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն է լինելու, Մելոյանն արձագանքեց․ «Եթե մարդիկ ուզում են, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանը հանդիսանա, մեզ տալու են իրենց վստահության քվեն, մենք սահմանադրական փոփոխության նախագիծ ենք բերելու։ Մենք ցենզերը հանելու ենք, քանի որ սահմանադրական փոփոխություն ենք կատարելու»։
Հավելենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորության առաջին տասնյակի թեկնածուներն են․
Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյան
Գոհար Մելոյան
Դավիթ Ղազինյան
Ռուբեն Մխիթարյան
Արեգա Հովսեփյան
Մամիկոն Ասլանյան
Ավետիս Առաքելյան
Մարիաննա Ղահրամանյան
Հայկ Սուքիասյան
Արգիշտի Դարբինյան
Իրինա Յոլյան
Էդգար Ղազարյան
Տիգրան Աբրահամյան
Լենա Մաթևոսյան
Անդրանիկ Գևորգյան
Լիլյա Շուշանյան
Գրիշա Թամրազյան




















