top of page

«Հպարտանալո՞ւ ես, որ երեք սրբազանների ես կալանավորել»․ Էդուարդ Շարմազանով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 19
  • 1 min read
ree

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ, էդ ո՞նց եղավ կառավարությունը՝ դու ես, բայց կաթողիկոսը՝ եկեղեցին չէ։


Կաթողիկոսը օծյալ է՝ անկախ իր անձից։


Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է։


Դու ո՞վ ես, էլի։


Եթե դու քեզ կառավարության հետ ես նույնացնում, ապա կաթողիկոսը հայ եկեղեցու օծյալ առաջնորդն է։


Քո իշխանությունը հաստատ Աստծուց չէ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը Աստծուց է։


Նեոբոլշևիկների նման ընկել ես եկեղեցու հայրերի հետևից ու գնացել Հռոմի պապի հետ հանդիպման։


Ի՞նչ ես ասելու, հպարտանալո՞ւ ես, որ երեք սրբազանների ես կալանավորել։


Ու նա էլ քեզ ընդունելո՞ւ է՝ այդքանից հետո…»։

 
 
1/2409
bottom of page