Գիշերը ՌԴ-ն զանգվածային hարվածներ է hասցրել Ուկրաինայի տարածքին. կան զnhեր և վիրավnրներ
- 2 days ago
- 1 min read

Հուլիսի 2-ի գիշերը Կիևի վրա իրականացված զանգվածային հարձակման ժամանակ ռուսական զորքերը վնասել են այն շենքը, որտեղ տեղակայված է շտապօգնության ենթակայաններից մեկը։ Հարվածի հետևանքով տուժել են շտապօգնության աշխատակիցները։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ Շևչենկովսկի շրջանում վիրավորվել են շտապօգնության ենթակայանի բուժաշխատողներ և վարորդներ։
«Տուժած պարամեդիկներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է»,- հայտնել է Կլիչկոն։
Ռուսաստանը համակցված հարձակում է իրականացրել Կիևի վրա՝ կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Կիևի տարբեր շրջաններում արձանագրվել են ավերածություններ և տուժածներ։
Հարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 34-ը ստացել են վիրավորումներ։ Վնասվել են բնակելի շենքեր, բժշկական հաստատություն, շուկա և քաղաքացիական ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։




















