top of page

Շղթայական ավտովթար Չարենցավանում. Կան վիրավորներ

  • 10 hours ago
  • 1 min read

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երեկ՝ հուլիսի 4-ին,  ժամը 20։00-սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա Սամվել Խ․-ի վարած «Toyota» մակնիշի և 52-ամյա Արթուր Ա․-ի վարած «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com- ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդներից Արթուր Ա․-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 49-ամյա Լուսինե Մ․-ն, 47-ամյա Ռուզան Ս․-ն և նշված փողոցում կանգնած և ուղևորներին օգնություն ցուցաբերած Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Դ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:



Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։


Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։



Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։

 
 
1/2818
bottom of page