top of page

Սևանա լճում բախվել են երկու ջրային սկուտեր

Jul 26
1 min read


«Հուլիսի 26-ին՝ ժամը 15:02-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում»,-հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ջրափրկարարները լճից դուրս են բերել երկու քաղաքացու․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել զգոնություն, ջրային տրանսպորտից օգտվել միայն սթափ վիճակում՝ պահպանելով անվտանգության կանոնները։

 
 
1/2990
bottom of page